Posted in Հոդվածներ, Ճամփորդություն, Մանկավարժական ճամբար, Նախագծեր, Ուսումնական նյութեր, Ստուգատես, Թարգմանություն, Ծրագրեր

7օր 7 գիշեր հեքիաթային փառատոն․ նախագիծ

Անվանումը (վերնագիրը)` 7օր 7 գիշեր հեքիաթային փառատոն

Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝ բոլորը

Մասնակիցներ՝ սովորողները,սովորողների ծնողները (ըստ ցանկության) ,դասավանդողները

Իրականացման տևողությունը ՝ 1 շաբաթ

Նպատակը ՝ Նախագծի նպատակն է բոլոր աշակերտներին ներգրավել հեքիաթների ընթերցանության մեջ , դրանցից որոշների բեմադրման մեջ, ծանոթացնել հայ և համաժողովրդական հեքիաթների  սյուժեների հետ,առօրյան 1 շաբաթով դարձնել իրական հեքիաթ։Հեքիաթում առկա հերոսները կներգործեն երեխաների վրա իրենց հատկանիշներով և կզարգացնեն հերոսին համապատասխան հատկանիշներ , կզարգացնեն իրենց բնատուր հակումները , նաև կվերհանվեն հեքիաթներում առկա ծեսերը ,սովորույթները, կձևավորվի մի հարթակ, որտեղ երեխան իրեն կզգա և՛ ասացողի, և՛ լսողի,և՛ ականջ դնողի դերում։

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)`ակնկալում եմ նախագիծը դարձնել ամենամյա ,և ինչպես օրինակ Հելոուինի ժամանակ մարդիկ ընտրում են համապատասխան դեր և հագուստ , այնպես էլ այս օրերին երեխաները, ինչու չէ նաև դասավանդողները լինեն հեքիաթային հերոսների դերերում՝ համապատասխան հանդերձանքով։ Continue reading “7օր 7 գիշեր հեքիաթային փառատոն․ նախագիծ”

Advertisements