Posted in Ճամփորդություն

Արի՛ տեսնենք Արատեսը

69711428_2662409540475864_3682571299655254016_oՍեպտեմբերի 7-ն էր Արևելքցի կոլեգաներով  ճանապարհվեցինք դեպի Արատես։ Ճանապարհին այցելեցինք Պարույր Սևակի հայրական տունը, զբոսնեցինք նրա այգում, միջավայրը հասունացրեց Սևակյան ընթերցանության։Դե՛ իհարկե, ինչպես կարող էինք երեքնուկով «Երեքնուկը» չերգել։ Տան թոնիրի ջերմության շունչը դեռևս մնացել էր, իսկ այգին լի էր անմահական խնձորներով, որոնցից մեզ էլ բաժին հասավ։

 

Խնձորներով լի ճամփա ընկանք։ Գնացինք, գնացինք հասնաք Վայոց ձորի հրաշագեղ վանական համալիր՝ Նորավանք։ Նորավանքի մասին անվերջ կարելի է խոսել, սակայն հիմա մի քանի լուսանկար կներկայացնեմ, որ այս այցիս ընթացքում հաջողացրի։

 

Հաջորդ կանգառը Եղիգիս գյուղում էր՝ իր Զորաց վանքով։

 

Լիցքավորված տեղի մաքրամաքուր էներգիայով հասանք Արատես։ Այնպիսի տպավորություն էր ինձ մոտ, կարծես տուն հասնեի, բայց վստահաբար սա իմ առաջին այցն էր։ Շրջեցինք տնակներով, իրերը տեղավորեցինք, և սկսվեցիքն արատեսյան հետազոտոթյունները։

Իջանք Խաչոց ձոր,շփվեցինք կախարդական հսկա քարերի ուժերի հետ, գնացինք աղբյուր, սարի զուլալ ջրով հագեցրինք ծարավներս, այցելեցինք Արատեսի վանքը, որը ցավոք խոնարհված էր, գիշերը դիմավորեցինք խարույկի շուրջ ընթրիքով, երգով ու պարով։

 


 

Այսօր ցավոք ստիպված էինք վերադառնալ։Եկանք Սելիմի լեռնանցքով, այցելեցինք Հայրավանք, ողջունեցինք Սևանա լճին և եկանք Երևան։

 

Եվ իրոք արի ու տես, որ Արատեսյան ճամփորդությունը լի էր բնության հրաշք տեսիլքներով։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s