Posted in Без рубрики, Մանկավարժական ճամբար

Մուտք կրթահամալիր «Մանկավարժական ճամբար» 18․06․2019

 

Հունիսի 17-28-ին 5 տարեկանների ուսուցման խմբերի ղեկավարների, ուսուցչի օգնականների, երկարացված օրվա կազմակերպիչների «Մուտք» ճամբարն է:

Եվ ես նունյպես դարձա ճամբարական։

Օրն անցավ բավականին հագեցած․ լսեցինք, տեղեկացանք, մտածեցինք, հարցադրումներ արեցինք, լողացինք, երգեցինք, պարեցինք, գնացինք ագարակ, կենդանիների հետ շփվեցինք ․․․Մի խոսքով լի տպավորություններ ․․․

Ահա ուրեմն մի քիչ պատմեմ՝ ինչ է իրենից ներկայացնում  Իմացումի հրճվանք_կրթական ծրագիրը , որը ներկայացրեց  Լուսինե Փաշայանը։

Նախ և առաջ Լուսինեն ներկայացրեց կրթահամալիրի ուսումնական պլանի

առանձնահատկությունները և իր եզակիությունը երաժշտության, օտար լեզուների, ուսումնական ճամփորդությունների  հետ կապված։ Ինչպես նաև խոսեց գնահատման համակարգի մասին , թե ինչպես են կրթահամալիրում գնահատում, խրախուսում, օգնում երեխաներին ոգևորվել և առաջ գնալ։ Ներկայացրեց դասվարի, երկարացված օրվա ուսուցչի և ուսուցչի օգնականի գործառույթերի մասին։

Հանդիպումն իսկապես անցավ ֆունկցիոնալ։

64911961_945369145794392_4380462086065487872_n

 

Ժողովրդական օպերա դասժամի պատասխանատուն է Մարիամ Մնացականյանը, որի հետ պատրաստվում ենք «Վարդավառին»՝ իր ծիսական արարողություններով , երգ ու պարով ։ Սովորել ենք Բոբիկ ջուր մի էրա, Մեր տան իտև, Հաց կթխեմ քաղցրաբարբառ երգերը։

Դե իհարկե պակաս տպավորիչ չէր ինքնատիպ ագարակը։ Ծանոթացանք տարածքին, գնացինք ձիանոց, ծանոթացանք ձիերի՝ Գեներալի, Մաշայի, Ջենիի, Խզբզի հետ, ինչպես նաև՝ պոնիի և իշուկի։

64746986_2356061937812826_5679448208569270272_n

Մարդ գնա ագարակ ու ձիավարությամբ զբաղվի҃ ․․․

 

64472643_588665954872939_7800878980088725504_n

 

Advertisements

One thought on “Մուտք կրթահամալիր «Մանկավարժական ճամբար» 18․06․2019

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s