Posted in Без рубрики

Նախագիծ․ The moral of the day

The moral of the day նախագծի շրջանակներում հանդիպում-քննարկում միջին դպրոցի  սովորողների հետ։

  • Կխոսենք լեգենդար  առակագիր Եզոպոսի մասին ։
  • Կկարդանք , կթարգմանենք  նրա առակներից մեկը ՝  The Lion and the Mouse :
  • Կքննարկենք առակը՝  թե այն ինչ կցուցանե։
  • Առակից կվերցնենք օրվա խորհուրդը ։
  • Կսովորենք առակում առկա նոր բառերը , որոնցով և կանենք մի փոքր բառախաղ։
Posted in Без рубрики

Վերապատրաստման ամփոփում

Սահմանված կարգով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցան հերթական վերապատրաստման դասերը ։ Ինձ էլ բախտ վիճակվեց մասնակցելու այդ քառօրյակին,որը տևեց ապրիլի 16-ից 19ը։ Վերապատրաստումն անցկացրեց արդեն շատ սիրելի Նվարդ Սարգսյանը:

Վերապատրաստվողներս նոթբուքերով  ներկայացանք Մայր դպրոցի ընթերցասրահ։ Սովորեցինք՝

  • Բլոգավարություն
  • Անհատական հեռավար ուսուցում
  • Նախագծային ուսուցում
  • Պարերգերի ուսուցում57165984_291262098433946_6381079091155566592_n

Շնորհակալություն և բարի ընթացք շարունակությանը ․․․

Posted in Հոդվածներ, Ճամփորդություն, Մանկավարժական ճամբար, Նախագծեր, Ուսումնական նյութեր, Ստուգատես, Թարգմանություն, Ծրագրեր

7օր 7 գիշեր հեքիաթային փառատոն․ նախագիծ

Անվանումը (վերնագիրը)` 7օր 7 գիշեր հեքիաթային փառատոն

Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝ բոլորը

Մասնակիցներ՝ սովորողները,սովորողների ծնողները (ըստ ցանկության) ,դասավանդողները

Իրականացման տևողությունը ՝ 1 շաբաթ

Նպատակը ՝ Նախագծի նպատակն է բոլոր աշակերտներին ներգրավել հեքիաթների ընթերցանության մեջ , դրանցից որոշների բեմադրման մեջ, ծանոթացնել հայ և համաժողովրդական հեքիաթների  սյուժեների հետ,առօրյան 1 շաբաթով դարձնել իրական հեքիաթ։Հեքիաթում առկա հերոսները կներգործեն երեխաների վրա իրենց հատկանիշներով և կզարգացնեն հերոսին համապատասխան հատկանիշներ , կզարգացնեն իրենց բնատուր հակումները , նաև կվերհանվեն հեքիաթներում առկա ծեսերը ,սովորույթները, կձևավորվի մի հարթակ, որտեղ երեխան իրեն կզգա և՛ ասացողի, և՛ լսողի,և՛ ականջ դնողի դերում։

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)`ակնկալում եմ նախագիծը դարձնել ամենամյա ,և ինչպես օրինակ Հելոուինի ժամանակ մարդիկ ընտրում են համապատասխան դեր և հագուստ , այնպես էլ այս օրերին երեխաները, ինչու չէ նաև դասավանդողները լինեն հեքիաթային հերոսների դերերում՝ համապատասխան հանդերձանքով։ Continue reading “7օր 7 գիշեր հեքիաթային փառատոն․ նախագիծ”