Նախագծեր

«Միֆեր և լեգենդներ.Myths and Legends» նախագիծ

«Միֆեր և լեգենդներ.Myths and Legends» նախագիծ”

planetarium-myths-legends-travelers-tales-2048x1393Աշխարհում ցանկացած բան ունի իր դերը։ Ինչպես օրինակ ծառը, քարը, մարդը կատարում են որոշակի ֆունկցիաներ, այնպես էլ հազարամյակներով մեզ հասած լեգենդներն ու միֆերը ունեն իրենց դերը։ Նրանք իրենց մեջ կրում են դարերի խորքից եկած տեղեկատվություններ, ինչպես նաև իրենց բնույթով անժամանակ են։ Լեգենդներ պատմում են բոլոր ժամանակներում, նրանք արդիական են ցանկացած պահի։

Լինի մեծահասակ, թե պատանի, պետք է  իր ազգի մասին պատմվող գոնե մեկ լեգենդ իմանա, էլ չեմ ասում այլ ազգերի լեգենդների իմացության մասին։

Ուստի, այս նախագիծը նպատակահարմար եմ գտնում իրականացնել Քոլեջի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողների  հետ։ «Միֆեր և լեգենդներ» նախագծի նպատակն է անգլերենով ծանոթացնել ուսանողներին տարբերի ազգերի լեգենդների, առասպելական հերոսների հետ։ Ինչպես նաև նախագիծը կծառայի անգլերենով բառարանային մեծ բազա ձեռք բերելու գործում, հնարավորություն կստեղծի օտարերկրացիների հետ հետաքրքիր և հարուստ զրույցներ ունենալու, պատմելու թե՛ հայերի վերաբերող լեգենդներ և թե՛ տեղեկացված լինելու տարբեր ազգերի մշակութային այդ տեղեկատվության հետ։

Նախագիծը կլինի շարունակական բոլոր ամիսներին։ Արդյունքում կունենաք նաև տեսանյութեր, որտեղ ուսանողները կպատմեն ձեզ աշխարհի լեգենդները։

Advertisements